
Օծանելիքների №1 ԱՌՑԱՆՑ խանութը Հայաստանում
Միացեք մեր համայնքին
Եթե դեռ չեք գրանցվել, գրանցվեք հիմա:
Գրանցվել
Արդեն ունե՞ք հաշիվ։ Կարող եք մուտք գործել։
Մուտք
Աշխատանքային ժամեր
Երկ–Կիր 10:00 – 23:00
Copyright © 2026

ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բարի գալուստ NARFFUM։ Մեր ճանապարհորդությունը սկսվել է օծանելիքների հանդեպ անսահման սիրուց, և մեր թիմը ամբողջությամբ նվիրված է յուրահատուկ բույրեր բացահայտելու: Մենք հավատում ենք, որ ամեն բույր մի նոր պատմություն է և մեր նպատակն է օգնել ձեզ գտնել այն բույրը, որով կսկսվի ձեր պատմությունը։
Մենք ստեղծել ենք մեր առցանց խանութը մեկ նպատակով՝ օգնելու յուրաքանչյուրին գտնել իր բույրը։ Այն բույրը, ով կխոսի Ձեր փոխարեն, կընդգծի Ձեր բնավորությունը, տրամադրությունը և ոճը։ Մենք պարզապես օծանելիք չենք վաճառում. մեր թիմը փորձարկում, համեմատում և ընտրում է բույրերը, որպեսզի Դուք գտնեք Ձերը, վստահությամբ և հաճույքով։ Մենք պատմում ենք պատմություններ՝ բույրերի լեզվով և յուրաքանչյուր սրվակ, որը կգտնեք մեզ մոտ, հոգով և սիրով ընտրված նուրբ կոմպոզիցիա է։
Մեր հիմնական արժեքները մեր գործունեության հիմքն են։ Մեր նպատակն է առաջարկել անգերազանցելի բույրեր և ապահովել առանձնահատուկ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։
Ազնվությունը և թափանցիկությունը մեր գործունեության սիրտն են։ Մեզ համար կարևոր է ստեղծել երկարաժամկետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ՝ հիմնվելով թափանցիկության վրա. ազնիվ խորհուրդներ, արդար գներ և հուսալի սպասարկում։ Ձեր գոհունակությունը և մեր նկատմամբ վստահությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։
100% օրիգինալ ապրանքներ: Մենք երաշխավորում ենք, որ մեր օնլայն խանութում ամբողջ տեսականին բացառապես օրիգինալ է և մատակարարվում է միայն պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Մենք ուշադիր ստուգում ենք մեր բոլոր մատակարարներին, որպեսզի համոզվենք, որ յուրաքանչյուր ապրանք, որը մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին, օրիգինալ է։
Մենք միշտ փնտրում ենք նոր, յուրօրինակ բույրեր, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք ամենաթարմ և ամենահետաքրքիր օծանելիքային նորույթները։ Միշտ հետևում ենք վերջին նորություններին և առաջարկում բացառիկ կոմպոզիցիաներ՝ մեր հավաքածուն ընդլայնելու և նույնիսկ ամենապահանջկոտ օծանելիքի սիրահարների պահանջները բավարարելու համար։
Սա մեր գերնպատակն է։ Մենք ձգտում ենք ստեղծել ամենահարմարավետ և անհատականացված պայմաններ յուրաքանչյուր այցելուի համար՝ ապահովելով հաճելի և հիշարժան փորձ։ Մեր հաճախորդները միշտ առաջնային են մեզ համար, և մենք անում ենք ամեն ինչ՝ բավարարելու նրանց կարիքները և գերազանցելու նրանց սպասելիքները։
Մեր օնլայն խանութը առաջարկում է բույրերի հարուստ ընտրանի՝ ներառելով ինչպես լեգենդար դասական կոմպոզիցիաներ, այնպես էլ օծանելիքիների աշխարհի նորագույն գլուխգործոցներ։ Մենք ներկայացնում ենք բացառիկ նիշային բույրեր, հազվագյուտ և յուրահատուկ հավաքածուներ, ինչպես նաև հայտնի բրենդեր, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ գտնի իր ճաշակին և տրամադրությանը համապատասխանող բույր։
Մենք հավատում ենք մեր հաճախորդների հետ ամուր և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելուն և համախմբում ենք այն մարդկանց, ովքեր կրքոտ սիրով են վերաբերվում օծանելիքներին՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ կարելի է փոխանակվել կարծիքներով, խորհուրդներով և առաջարկներով։ Մեր համայնքը միայն օծանելիքների մասին չէ, այլ նաև օծանելիքների աշխարհի միջոցով միասին ճամփորդելու և այս արվեստը գնահատելու հարթակ է։
Ընդամենը մեկ հպում և մեր օպերատորը կպատասխանի ձեր բոլոր հարցերին
ԶԱՆԳԵԼ ՀԻՄԱ
Այստեղ կգնեք մեր թիմի և ծառայությունների մասին ամենատարածված հարցերի պատասխանները